Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ։
Խորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թամար Ջանելիձեն հրապարակել է խորհրդարանի շենքի կոտրված ապակիները պատկերող կադրեր։
«Փաստորեն մեծ քարեր են նետում»,- գրել է նա:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, Թբիլիսիում ցուցարարը բարձրացել է խորհրդարանի շենքի վրա և կոտրել լուսավորության համակարգը։
Թբիլիսիում ցուցարարներն այրել են խրտվիլակ, որը նրանց պնդմամբ «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին է։