Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1956 թ․) և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) և Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։