Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին քաղաքացիներ Գ․Գ․-ի և Հ․Պ․-ի հետ կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ս․-ին։ Խուզարկության ընթացքում Մ․Ս․-ն ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը։ Սակայն ծառայողները սահմանված կարգով առգրավել են փաթեթը, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 8,7 գրամ քաշով զանգված։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։