Թբիլիսիում երկու օրվա ընթացքում ցուցարարների արարքների հետևանքով ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 42 աշխատակից։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։
Փոխնախարարի խոսքով՝ ցուցարարների ագրեսիվ խմբերը Ռուսթավելիի պողոտայում շարունակ մեծ քարեր ու շինարարական աղբ էին հավաքում՝ ոստիկանների վրա նետելու համար։
Այդ կապակցությամբ իրավապահները որոշել են հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանին հարող տարածքից ցրելու համար։