Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է

28 Նոյեմբեր, 2024 09:42
«Ժողովուրդ». Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած եւ երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մեկ տարի է, ինչ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցրել է աշխատանքն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում:

Ինչպես ինքը նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, վերադարձել է ծառայության ՀՀ ՊՆ-ում, իսկ թե որ ոլորտում՝ չմանրամասնեց»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին