Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության 40 ծառայողների համար նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է վերապատրաստման դասընթաց:
Այն անցկացվել է Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն մեխանիզմների միջոցով տեղահանված երեխաներին և նրանց խնամակալներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում:
Դասընթացի նպատակն էր զարգացնել համայնքային ոստիկանության ծառայողների կարողությունները՝ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի և բարեփոխումների վերաբերյալ թարմ տեղեկատվություն տրամադրելու, դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու, բուլինգը կանխարգելելու, ինչպես նաև երեխաներին վերաբերող նմանատիպ հարցերը համատեղ և արդյունավետ լուծելու համար: