Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել

27 Նոյեմբեր, 2024 09:32
«Հրապարակ». «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։

Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:

Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է.

«Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք՝ Փաշինյանին հեռացնեի՞նք»:

Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին