Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել

27 Նոյեմբեր, 2024 08:16
«Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Ալեն Սիմոնյանի եւ Հովիկ Աղազարյանի հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։

Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը` դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։

Իսկ երեկ պատասխանելով մեր հարցին, որ, մեր տեղեկություններով, Սիմոնյանը սպառնացել ու վիրավորել է իրեն, ինքն էլ հոգեպես ճնշվել է եւ փոշմանել, Աղազարյանը պատասխանեց․

«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»: Բայց չմանրամասնեց, թե ինչ է արել Սիմոնյանը: Ասաց, որ իրեն չի վիրավորել.

«Ուր էր, թե վիրավորած լիներ, պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»։

 

Լրահոս

Դիտել ավելին