Վրաստանի նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին:
Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահ կընտրի 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան:
Նախագահի թեկնածուների շարքում են նախկին վարչապետ, այժմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան։