Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը. Ուշակով

26 Նոյեմբեր, 2024 19:16
ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը. Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,- ասված է հայտարարության մեջ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին