Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 36-րդ կետ):
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 44,45-րդ կետեր):
Ընտրությանը մասնակցելու համար պաշտոնի հավակնորդը Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին առձեռն մեկ փաթեթով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
դիմում,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
ինքնակենսագրություն,
մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում),
ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար,
կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր (առնվազն 30 էջ առանց հավելվածների)՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո,
2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
հայտարարություն (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 39, 40-րդ կետեր):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 2-ն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանին հնարավոր է ծանոթանալ նախարարության escs.am կայքում։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի քարտուղար Աննա Բախշյանին:
Հեռ.՝ (010) 52-20-32):