Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ-ն միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

25 Նոյեմբեր, 2024 19:37
ՆԳՆ-ն միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

 

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը:

ՆԳ նախարարությունը նույնպես միացել է քարոզարշավին՝ նպատակ ունենալով խթանել կանանց իրավունքների պաշտպանությանն ու կանխարգելել բռնության ցանկացած դրսևորում։

Ընտանեկան բռնության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարությունը կարևորում է ոստիկանության, քաղաքացիական հասարակության և ոլորտային մասնագետների համագործակցված աշխատանքը, ինչը թույլ կտա բարձրացնել հանրային իրազեկվածությունը և արձանագրել վարքագծային փոփոփություններ։
Քարոզարշավի ընթացքում ՆԳ նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին