ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք:
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի տիկինը։
«Այսօր այցելեցի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք։
Շնորհակալ եմ Միբանության վանականներին ինձ հյուրընկալելու, մեր պատմության ամենակարեւոր նմուշները ցուցադրելու, ժամերգության եւ ճաշի սեղանի շուրջ մեր ջերմ զրույցի համար։
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ՝ «Ի Փառս Աստուծոյ եւ Յօգուտ Հայ Ազգին»,- գրել է Աննա Հակոբյանը:
Տեսանյութն՝ այստեղ։