Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ

25 Նոյեմբեր, 2024 14:53
Տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող, ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ձեռք չբերած տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը սահմանված կարգով ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայություններին փոխանցվում է այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվելուց հետո 14 օրվա ընթացքում։

Միաժամանակ, հիշեցնում ենք՝ վերը նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առկա է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն՝ 2023թ հունվարի 1-ից ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ձեռք չբերած թիվ 339 տրանսպորտային միջոցների վերաբերյալ»ենթաբաժնում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին