Կարևոր իրադարձություններ

Բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով

25 Նոյեմբեր, 2024 12:57
Բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։

Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։

«HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Լրահոս

Դիտել ավելին