«Հրապարակ» թերթը գրում է.
«Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ իրավապահները հարյուրավոր մարդկանց տնային կալանք տվեցին, որովհետեւ կալանավայրերն արդեն լեփ-լեցուն են, իսկ փաշինյանական դատախազ-քննիչներն ամեն հասարակ բանի համար կալանքի միջնորդություն են տանում դատարան, եւ լիազորությունները չկորցնելու վախից` դատավորները բավարարում են դրանք:
Տնային կալանք կրող անձինք, որպես կանոն, նաեւ խախտում են դրա պայմանները` հյուրեր են ընդունում, հեռախոսից են օգտվում:
Մեր տեղեկություններով, միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով եւ անգամ իրեն հյուր գնացած անձանց շեմից ներս չի թողնում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։