ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր և մասնագետի հետ քննարկել թմրանյութերից կախվածության բացասական հետևանքներ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավաբան Վարդան Խամոյանի կողմից կին դատապարտյալների համար անցկացվել է «Դատապարտյալների մեկնումները քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս» թեմայով իրազեկում-քննարկում, որի ժամանակ իրավաբանը պատասխանել է նաև կանանց հետաքրքրող հարցերին։