Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է

26 Նոյեմբեր, 2024 09:44
«Հրապարակ». Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին՝ մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետեւանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին։

Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաեւ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը եւ պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա եւ մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ եւ հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր եւ ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։

Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:

Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել եւ պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված եւ ասաց.

«Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին