Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոցներ։
Բարձր ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։
Այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորում, ինչից հետո պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը ոչ տանում, ոչ բերում է, ասում է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։
Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով պարեկները ձերբակալում են նրան և տեղա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժին։
Վարորդը ենթարկվում է անձնական խուզարկության, որի ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ առկա է լինում դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգված։
Արդեն տեղում վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնում է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։
Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք։