«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու առիթով:
Ակնկալում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ աշխատանք և ընդլայնված համագործակցություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։