Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը. ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի:
Հայկական կողմից համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառն արդեն ոչ թե մեր, այլ Երևանին ուղղված հարց է»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան: