Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ պատգամավորների դիմումը. Գեղամ Ստեփանյան

27 Նոյեմբեր, 2024 20:56
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ պատգամավորների դիմումը. Գեղամ Ստեփանյան

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։

 

Լրահոս

Դիտել ավելին