Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը կներդրվի Երևանում. Ավինյան (տեսանյութ)
27 Նոյեմբեր, 2024 21:41
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից:
«Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։
Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։
Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,- նշել է Ավինյանը: