«Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՏԱՄ-ում նախագահող երկիր Հայաստանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չանցկացնելու վերաբերյալ Ուշակովի հայտարարությունը: Ինչու՞ է Երևանը նման որոշում կայացրել, ո՞րն է Հայաստանում նիստը չանցկացնելու պատճառը»։
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»,- ասել է նա։