Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրերը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի, երկրի գլխավոր ավտոճանապարհին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում է առաջացել:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հեզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: