Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, չի հստակեցվել, թե երբ իսրայելական զորքերը կսկսեն դուրսբերումը, սակայն այն կավարտվի համաձայնեցված 60 օրվա ընթացքում:
Իսրայելի զինվորականները և «Հըզբոլլահ» շարժումը դադարեցրել են ռազմական գործողությունները չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 4:00-ին։