Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց (լուսանկարներ)

27 Նոյեմբեր, 2024 14:30
ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց (լուսանկարներ)

Նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: 

Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին: 

Դասընթացը մեկնարկել է Պաշտպանի ուղերձով: 

Ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը: 

Ուղերձում Պաշտպանն ընդգծել է գենդերային հավասարության ապահովմանն ու խթանմանն ուղղված աշխատանքների պատշաճ կազմակերպման առումով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման առանձնահատուկ նշանակությունը: 

«Վստահ եմ, որ այս թեմատիկ վերապատրաստման դասընթացը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Գենդերային հավասարության պարգևադրոշմի, գենդերային հավասարության կարևորության վերաբերյալ համընդգրկուն պատկերացում կազմելուն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ավելի ներառական լինելուն և աշխատանքի բոլոր ուղղություններում գենդերային մտահոգությունների ինտեգրմանը», - ուղերձում  նշել է Պաշտպանը:

Դասընթացի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի համատեքստում ռազմավարական ուղղությունները, գենդերային բաղադրիչի դիտարկումը հանրային ինստիտուտների գործունեության և քաղաքականությունների մակարդակում, ինչպես նաև գենդերային հավասարության պարգևադրոշմի շրջանակը հանրային ինստիտուտների համատեքստում: 

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին