Նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։
Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր, շոկոլադ, չիպսեր, յուղեր, համեմունքներ, կարագ, մսի և ձկան պահածոներ, այծի և ոչխարի պանիր, սառը սուրճ և թեյ, բնական ջուր, կետչուպ, մայոնեզ, հալած կարագ, չոր մրգեր, ընկույզներ, սերմեր, թարմ մրգեր)։
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Էրբիլի առևտրարդյունաբերական պալատի, Քուրդիստանի Ինքնավարության տարբեր պետական գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։