Կարևոր իրադարձություններ

Ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

30 Նոյեմբեր, 2024 15:29
Ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

Անցյալ շաբաթ Նյու Յորքի աճուրդում 6,2 միլիոն դոլարով վաճառվել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Երգիծաբանը» խորագրով գործը, որը կպչուն ժապավենով պատին փակցված թարմ բանան է: Գործը գնել է «TRON» բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը։

Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ նա կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը։

Հարցին՝ ինչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է.

«Մյուս բանանների համեմատ, սա շատ ավելի համեղ է: Վատ չէ, իրոք»,- ասել է նա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին