Կարևոր իրադարձություններ

«Լանջիկի հարսները» տնային տեքստիլ են արտադրում՝ «Լանջկար»

30 Նոյեմբեր, 2024 22:35
«Լանջիկի հարսները» տնային տեքստիլ են արտադրում՝ «Լանջկար»

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հիմնականում անասնապահությամբ, տնային գործերով ու երեխաների խնամքով:

Բացի առօրյա հոգսերից, նրանց միավորում էր նաև թաքուն երազանքը՝ վարձատրվող և ամենօրյա գրաֆիկով աշխատանք ունենալ։ Նրանք համախմբվել են ու «Լանջիկի հարսներ» բիզնես նախաձեռնությունը հիմնել:

2 ամիս է՝ «Լանջիկի հարսները» տնային տեքստիլ են արտադրում, ապրանքանիշն էլ անվանել են «Լանջկար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին