Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցության համար

30 Նոյեմբեր, 2024 12:35
ՄԱԿ-ում ՀՀ-ի ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցության համար

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել կազմակերպության ղեկավարին մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։

Անդրադարձ է կատարվել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին։

 

Լրահոս

Դիտել ավելին