Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:
«Եվրոպական խորհուրդը բնական և կենսական դեր ունի մրցունակության ուժեղացման, նորարարության խթանման, պաշտպանական և անվտանգության կարողությունների ամրապնդման ու միջազգային համագործակցության հարցում»,- նշել է Միշելը: