Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը

08 Նոյեմբեր, 2024 14:26
Տեղի է ունեցել «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը

Նոյեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը մասնակցել է «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին։

Աշխատաժողովին ներկա են եղել նաև ՄՍՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբիի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ներկայացուցիչը և ոլորտի այլ պատասխանատուներ։

Ծրագրի հիմնական նպատակն է գինի արտադրողների շրջանում գիտելիքների, հմտությունների և մտավոր սեփականության կիրառման մակարդակի բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական օգուտները, այդ թվում՝ արտադրանքի արժեքի ավելացումը և մրցունակության բարձրացումը։

Աշխատաժողովի ընթացքում տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը, ներկայացվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտի ներկա իրավիճակը և հեռանկարները, ինչպես նաև քննարկվել է մտավոր սեփականության դերը հայկական գինեգործության ինքնության, բրենդինգի և հեղինակության ձևավորման գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին