Կարևոր իրադարձություններ

Քննարկեցինք Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի առջև դրված խնդիրները. Ավանեսյան

08 Նոյեմբեր, 2024 18:37
Քննարկեցինք Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի առջև դրված խնդիրները. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։

Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:

Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:

Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու «AMWC2025»-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին