Կարևոր իրադարձություններ

Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտը կասեցվել է

07 Նոյեմբեր, 2024 13:24
Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանողհանրային սննդի օբյեկտում (ք Երևան, Արամի փ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։



 

Լրահոս

Դիտել ավելին