«Հրապարակ» թերթ-ը գրում է.
«Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։
Մեր տեղեկություններով, կառավարությունում տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում՝ ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերին, մասնավորապես՝ անչափահասներին, կենսաթոշակառուներին ուղղված, սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչեւ ապրիլ երկարաձգել ծրագիրը:
Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ։ Ապրիլից հուլիս էլ 30+10 հազարական դրամների ծրագիր կգործի, բայց միայն անչափահասների եւ կենսաթոշակառուների համար, իսկ հուլիսից դեկտեմբեր 30 հազարական դրամ կվճարեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: