«Հրապարակ» օրաթերթ.
«Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է՝ ԺՊ-ն Արեն Սարգսյանն է։
Նախկին պետ Արմեն Ավթանդիլյանին պաշտոնից ազատել են անցած տարվա օգոստոսին։ Շուրջ 2 ամիս թափուր է նաեւ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը. Սասուն Բադասյանին պաշտոնից ազատելուց 2 ամիս է անցել, սակայն այն չի համալրվել:
Անցած շաբաթ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ չեն համալրվում, բայց հստակ պատասխան չստացավ։
ՊՆ առանցքային պաշտոնները տեւական ժամանակ թափուր պահելու փաստը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն էլ համարում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացումը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։