Կարևոր իրադարձություններ

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը. ԱՆ

08 Նոյեմբեր, 2024 16:37
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը. ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն

Ամերիկացի և կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության և երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում շաքարի օգտագործման սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են «Science» ամսագրում, վկայում են, որ կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում շաքարի սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը 35%-ով, իսկ զարկերակային գերճնշման՝ 20%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին