Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 223-ի։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն։
Մահացել է 223 մարդ, 215-ը՝ Վալենսիայում, 7-ը՝ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում, մեկը՝ Անդալուզիայում։
Բացի այդ, նշվում է, որ 78 մարդ դեռ անհետ կորած է համարվում, 48 մահացածների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Հոկտեմբերի 29-ին հորդառատ անձրևներ են տեղացել Իսպանիայի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել էր առավելագույնի։