Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ ցնցումներն զգացվել են նաև հարևան շրջաններում։
Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ մահացածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։