Ազգային ժողովը միացել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Հայաստանում նոյեմբերի 4-10-ը հայտարարված մեդիագրագիտության շաբաթվան։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախաձեռնության շրջանակում այցելել է Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ եւ հանդիպել ուսանողների հետ:
«Մեդիագրագիտության շաբաթը» Հայաստանում անցկացվում է արդեն յոթերորդ տարին, այս անգամ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։