ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը:
Ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում և մարզային 2 կենտրոններում` Գյումրու ԲԿ-ում և 2024թ.-ից նաև «Վանաձորի բժշկական կենտրոնում»՝ թրոմբոլիտիկ բուժման իրականացմամբ: