Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գագիկ Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը կկանչվեն դատարան. «Ժողովուրդ»

06 Նոյեմբեր, 2024 08:18
Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գագիկ Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը կկանչվեն դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կկանչեն դատարան։

Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Վերջիններս այս գործով տուժող են ու պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին