Կարևոր իրադարձություններ

Հայաստանը քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցին միանալու հայտ է ներկայացրել

06 Նոյեմբեր, 2024 18:53
Հայաստանը քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցին միանալու հայտ է ներկայացրել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին:

Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ:

Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու մարտահրավերները:

Արդյունքների հիման վրա կնքվում է հուշագիր` աջակցություն ցուցաբերելով քաղցկեղի ախտորոշման, բուժման և խնամքին ուղղված նախագծերի մշակման հարցում:

«C/Can»-ն աջակցում է նաև քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները տեղայնացնելու, ազգային կարիքներին համապատասխանեցնելու և ազգային ուղեցույցներ մշակելու հարցում:

Ներկայացնելով ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ ԱՆ թիմը պատրաստ է ակտիվ համագործակցելու, որպեսզի հայտի բավարարման դեպքում արդյունքներն ուղղվեն քաղցկեղի որակյալ խնամքի նոր հնարավորությունների ստեղծմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին