ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվող Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը:
Խոշորագույն այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են հայաստանյան 20 ընկերություններ, որոնք հանդես են գալիս միասնական տաղավարով՝ ներկայացնելով իրենց լավագույն արտադրանքը։
Տաթևիկ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։