Կարևոր իրադարձություններ

Նոր Ուղիի բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ դանակահարել է համագյուղացուն (տեսանյութ)

06 Նոյեմբեր, 2024 19:26
Նոր Ուղիի բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ դանակահարել է համագյուղացուն (տեսանյութ)

Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46-ամյա բնակիչը, 2024թ․ հոկտեմբերի 16-ին կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34-ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի՝ Թումանյան փողոցում գտնվող տան բակ։

Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ 46-ամյա տղամարդը մոտեցել է նրան և դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տուժողի եղբայրը, նկատելով այդ ամենը, մոտեցել է նրան, որից հետո վերջինս, 34-ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ապա 46-ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի։ 46-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։

Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46-ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։

46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին