Կարևոր իրադարձություններ

Նախարարը չի մեկնելու Լոնդոն. խոսնակն անդրադարձել է «Ժողովուրդ»-ի հրապարակմանը

06 Նոյեմբեր, 2024 12:45
Նախարարը չի մեկնելու Լոնդոն. խոսնակն անդրադարձել է «Ժողովուրդ»-ի հրապարակմանը

Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը գրել է.

«Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, թե Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի օրը, պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը։ Տեղեկացնեմ, որ նախարարը չի մեկնելու Լոնդոն, ավելին, նոյեմբերի 7-ին նախարարությունում ընդունելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։ Օրաթերթի գործընկերները նախքան հրապարակումը պարզաբանում չեն ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին