Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը. Պեսկով

06 Նոյեմբեր, 2024 19:41
ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ դերակատարաությանը ուկրաինական հակամարտության հարցում։

«ԱՄՆ-ը, որը ուկրաինական հակամարտության մասնակից է, կարող է նպաստել, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ տրվի, բայց  կվարվի այդպես, թե ոչ, պարզ կդառնա 2025 թվականի հունվարից հետո, երբ ԱՄՆ նոր նախագահը կստանձնի պաշտոնը։

Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ն կարող է նպաստել, որ վերջ տրվի այս հակամարտությանը, բայց դա, իհարկե, անհնար է անել մեկ գիշերում։

Ու քանի որ հենց ԱՄՆ-ն է այն պետությունը, որը հրահրում և անընդհատ նավթ է լցնում այս հակամարտության կրակին և անմիջականորեն ներգրավված է դրանում, ուրեմն, այո, նա ի վիճակի է փոխել իր արտաքին քաղաքականության այդ  ուղղությունը, բայց կանի՞ արդյոք դա և ինչպես կանի, կտեսնենք՝ հունվարից հետո»,- նշել է Պեսկովը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին