Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անտառները կհարստանան ևս 100.000 ծառով (լուսանկարներ)

05 Նոյեմբեր, 2024 13:05
Հայաստանի անտառները կհարստանան ևս 100.000 ծառով (լուսանկարներ)

Այս տարի FPWC-ն ևս մեկ հավակնոտ նպատակ է դրել՝ աշնանային և գարնանային սեզոններին Հայաստանի վայրի բնությունը հարստացնել ևս 100,000 ծառով։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և «Արևորդի» ՀԿ-ի ջանքերով արդեն մեկնարկել է աշնանային ծառատունկը և ակտիվ ընթացքի մեջ է։ 

FPWC-ն կիրառում է Target Plant Concept (TPC) նորարարական մեթոդաբանությունը, որն ապահովում է անտառվերականգնման ծրագրերի բարձր արդյունավետություն։ «Մեր մոտեցման առանձնահատկությունը տեղական տեսակների և նորարարական մշակման տեխնիկայի համադրությունն է», բացատրում է FPWC-ի մասնագետ Նարեկ Ադամյանը։

Ծրագրի առանցքային բաղադրիչները

Տեղական սերմերի օգտագործում՝ կենսաբազմազանության պահպանման համար

Փակ արմատային համակարգով բարձրորակ տնկիների աճեցում

Տեղական պայմաններին հարմարեցված մշակման մեթոդներ

«Այսօր տնկված ծառերը վաղվա անտառներն են, որոնք կպահպանեն վայրի բնությունը և համայնքները», - նշում է FPWC-ի վայրի բնության պահպանության փորձագետ Ծովինար Հովհաննիսյանը։

Ուշի գյուղում գործող չորս տնկարաններում տարեկան կարող է աճեցվել մինչև 150,000 տնկի։ Ծրագիրն ունի բազմակողմանի ազդեցություն՝

Վայրի բնության կենսամիջավայրերի վերականգնում

Կենդանիների համար սննդի աղբյուրների ապահովում

Մարդ-բնություն հակամարտությունների մեղմում

Կլիմայի փոփոխության դեմ պայքար

«Ծառատունկը միայն սկիզբն է անտառվերականգնման աշխատանքների, որին հաջորդում են խնամքի և պահպանման տարիները», - նշում է «Արևորդի» ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Նոյեմբերի 1-ին Գնիշիկ գյուղի (Արենի համայնք) լեռնային տարածքում իրականացված հերթական ծառատնկման ակցիային միացել էին նաև Յուքոմ ընկերության աշխատակիցները՝ տնկելով ավելի քան 2000 ծառ։

 

Լրահոս

Դիտել ավելին