Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.
Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
«Հայոց լեզու և գրականություն».
«Հայրենագիտություն».
«Օտար լեզուներ».
«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».
«Հասարակություն, հասարակական գիտություններ».
«Արվեստ և արհեստ».
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».
Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.
Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.
Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.
Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).
ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.
ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.
ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.
Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.
Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.
Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)՝ մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00), ներկայացնելով դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին, անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով), տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով), լրացնում ու կցում են ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով), ինչպես նաև Կարգով պահանջվող նյութերը: Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010-59-96-20 հեռախոսահամարով: